Thursday, 21 August 2014

ՄՏԱՀՈԳԻՉ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Նոր ուսումնական տարվա շեմին որոշ բուհեր բարձրացրեցին ուսման վարձերը, որը հասարակական լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Մի կողմից, սոցիալական առանց այն էլ լարված իրավիճակում ազագաբնակչության համար բարձր ուսման վարձը հերթական  ֆինանսական բեռն է, մյուս կողմից, բուհերի համար այն լրացուցիչ դրամական ներհոսք է, ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրության բարձրացմանը, կրթության որակի բարելավմանը, բուհի զարգացմանը: http://www.aravot.am/2013/05/30/248998/
Իմ կարծիքով, կրթավճարների բարձրացումը, որը իր չափով չի գերա¬զանցում տարեկան 100 000 դրամի շեմը, արդարացված է, սակայն մինչ դրան անցնելը, բուհերը պարտավոր էին նախ վերանայել ֆինանսական կառավարման իրենց մոտեցումները և դրամական ռեսուրսների խնայման ռեզերվներ բացահայտեին:
Վիճակագրական համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ պետական բուհերը որոշակիորեն ուռճացրել են ինչպես պրոֆեսորադասախոսական, այնպես վարչաօժանդակ անձնակազմը, որտեղ էլ պետք է փնտրել լրացուցիչ ֆի¬նան¬սական ռեսուրսների ձևավորման ուղիները: Այսպես, եթե Արևմտյան բուհերում, մեկ դա-սախոսի հաշվով սովորում են միջինը 25, իսկ հեռավար ուսոցմամբ` անգամ 30 ու-սանող, ապա ՀՀ բուհերում այդ ցուցանիշը նախորդ հինգ տարիների կտրվածքով մի-ջինացված կազմում է 13 ուսանող: Ավելին, եթե վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը գրանցել է համալսարանական ուսանողների նվազում (2009/2010 ուս. տարի` 115 հազ. մարդ,  2010/2011 ուս. տարի`111 հազ, մարդ, 2011/2012 ուս տարի` 95 հազ.մարդ), ապա դրան հա¬կառակ` այդ նույն տարիների պրոֆեսո¬րա-դասա¬խոսական անձ¬նա¬կազ¬մը ավելացել է և համապատասխանորեն կազմել է 8396, 8843 և 9122 մարդ (ՀՀ ԱՎԾ Տարեգիրք, 2012 թ. Էջ 126):  Զուևգահեռաբար, ար-տասահմանցիների շրջանում իջել է նաև կրթության գրավչությունը և եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 4200-ը գերազանցող օտարերկրացի ուսանողներ, ապա վերոնշյալ տարիներին մեր բուհերում համապատասխանաբար սովորել են 3089, 3316,  3036 արտասահ¬մանցիներ:





Գծապատկեր 1


Գծապատկեր 2
Եվ ինչ է ստացվում. հանրապետությունում կրճատվում է բուհերում սովորող ուսանողների քանակը, և դրան զուգահեռ մեծանում է դասխոսների համակազմը, այն էլ այն դեպքում, երբ նոր մասնագիտություններ չեն ավելանում: Կարծում եմ, որ այս հարցը պետք է մտահոգի համալսարանների ղեկավարությանը, որոնք ինչ որ տեղ, գուցե նաև սոցիալական նկատառումներով, ավելացնում են բուհի աշխատակազմը, սակայն մյուս կողմից, պետք է առավելապես հետամուտ լինեն ֆինանսական խնա-յողու¬թյունների բա¬ցահայտմանը և առաջնահերթություն համարեն գերծան¬րա-բեռնված արհեստածին կրթական մոդուլների կրճատմանը, ուսանողակենտրոն ուսուցման ճանապարհով լսարանային ժամերի նվազեցմանը, որոշ առարկաների ավանդական դասավանդման տեխ¬նոլոգիաներից` հեռավար ուսուցման աստիճա-նական անց¬մանը, որը չի բերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ավե-լացում` այլ հակառակը:
Վարչաօժանդակ անձնակազմի գծով համեմատական վիճակագրությունը նույնպես մտահոգիչ է: Եթե արտերկրի բուհերում այդ անձնակազմի տեսակարար կշիռը բուհի կադ¬րային համակազմում հասնում է մինչև 12%,  ապա մեր իրականությունում հա¬մանուն ցուցանիշը երբեմն գերազանցում է 25% շեմը: Հետևաբար,  այստեղ էլ ֆինանսական տնտեսումների լուրջ ռեզերվներ կան, եթե ՀՀ բուհերը գնան խոշորացման ճանապարհով, օպտիմալացնեն կառավարման կառուցվածքը, ինչը որ անընմեջ արվում է արտասահմանում: Ավելին, եթե ներկայումս Արևմտյան բուհերում լիարժեք անցում է կատարվում էլեկտրոնային կառավարման համակարգին, ապա մենք դեռևս ավան¬դաբար շարունակում ենք “ուռճացնել” վարչական և սպասարկող անձնակազմը, դրանով  ավելացնելով բուհի վերադիր ծախսերը: 
Ուրեմն ժամանակն է հաշվի առնել այս մտահոգիչ վիճակագրությունը և բարձրացված ուսման վճարները հնարավորինս ուղորդել կրթության որակի բա-րելավմանը, և ոչ թե սոցիալական հիմնախնդիրները լուծմանը: Համոզված եմ, որ այն կբխի  ոչ միայն ուսանողների և նրանց ուսման վարձերը մուծող ծնողների շահերից, այլև`  կրթական շուկայում համալսարանների մրցունակության ամրապնդման պա-հանջներից:

No comments:

Post a Comment