Thursday, 21 August 2014

ԲՈՒՀԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ

  Վերջերս հրապարակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի խոշոր հարկատու¬ների ցանկը, որտեղ նորից զանազան “գրուպների” և “հոլդինգների” կողքին հայտնվեցին պետական բուհերը: Այն անմիջապես ընդունվեց որպես դրական միտում,  և անգամ դրավատանքի խոսքեր ուղղվեցին մեր բուհերին`
որպես բարեխիղճ հարկատուների (“Առավոտ”, Հոկտեմբեր 29, 2013): Սակայն անձամբ  այնքան էլ դրական չեմ համարում պետական ոչ առևտրային կազմակերպություններ համարվող մեր բուհերի խոշոր հարկատուների ցանկում հայտնվելը, ունենալով մի շարք նկատառումներ:
  Նախ, պետական բուհերը շահույթ չեն հետապնդում և եթե նախորդ տարվա համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում կրկնակի ավելացրել են իրենց հարկային պարտավորությունները, ապա ենթադրվում է, որ դրանք շահութահարկի, և ոչ թե եկամտային հարկի գծով են տեղի ունեցել: Իսկ եթե դա այդպես է, ապա փաստը չի կարող հանդուրժելի լինել, քանի որ հարկվող շահույթի ձևավորումը ՊՈԱԿ-ներում արդեն իսկ խոսում է ֆինանսական հոսքերի անարդյունավետ կառավարման մասին: Հա¬վա-քագրված եկամուտները բու¬հերում պետք է ծախսվեն ամբողջովին, ուղղորդվելով ոչ միայն բուհի առօրյա տնտեսական պահանջներին, այլև գիտական հետազոտություններին, կրթու¬թյան որակի բարձրացմանը նպաստող գործառույթներին: Ուստի, այսպես կոչված “տնտեսված եկամուտներ” չպետք է գոյանան և հաջորդիվ դառնան հարկման օբյեկտներ: 
 Բացի այդ, սոցիալական մերօրյա ոչ բարվոք պայմաններում, երբ բար-ձրանում են կրթավճարները, դրանք չպետք է այսուհետ վերածվեն խոշոր հարկային մուծումների, քանի որ կրթավճարների նպատակը առավելապես ուսումնական ծառայությունների ծախսերի ֆինանսավորումն է, և ոչ թե հարկային պարտավորությունների սպասարկումը:
   Եվ վերջապես, պետք է փոխվի նաև մեր պետության վերաբերմունքը հենց պետական բուհերի հանդեպ, որի արդյունքում առավել հանրային հո-գածություն պետք է դրսևորվի բուհերի նկատմամբ, տրամադրելով սուբ-սիդիաներ, դրամաշնորհներ, ֆինանսական օգնություններ, և ոչ թե իրա-կանացնելով այնպիսի հարկային քաղաքականություն, որի արդյունքում բուհերին դարձնելով խոշոր հարկատուներ: Ի վերջո արդարացի կլիներ, եթե առավելապես պետական բյուջեից գումարները հոսեին դեպի համալսարաններ, վերականգնելով պետական բուհերին հենց պետության կողմից ֆինանսական հովանավորչության երբեմնի համբավը:


      


No comments:

Post a Comment