Տարին դեռ չմեկնարկած,
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը արդեն 13 ատենախոսություն ներկայացրել է
կրկնական քննարկման, իսկ մի շարք մասնագիտական խորհուրդների` նկատողություն հայտարարել: Թվում էր, թե այս ամենը պետք է տեղի
չունանար, քանի որ անորակ ատենախոսությունները պարզապես չէին կարող անցնել այն “բազմաշերտ
մաղով”, որը կառուցված է “ամբիոնական քննարկումներ-առաջատար կազմակերպություն-մասնագիտական
խորհուրդ” շղթայի հենքով: Հարց է ծագում, թե այդ ինչպես է լինում, որ ատենախոսությունը
բազմիցս քննարկվելով վերոնշյալ գիտական օղակներում, չի բացահայտվում իր լուրջ թերություններով և չի բավարարում որակավորման
պետական չափորոշիչներին:http://www.aravot.am/2015/02/07/539536/
: